Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
«Սա երկարատև կռիվ է։ Ես հասկանում եմ, որ մեր զգացմունքները, մտածումներն այնքան պրկված են, որ մենք, այո´, ժամ առաջ, օր առաջ ուզում ենք մեր կյանքը շտկել»,-հայտարարեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը։
Նա ասաց՝ ամբողջ շարժման, պայքարի մեջ իշխանափոխությունը փոքրիկ բաղադրիչ է, բայց մեծ խոչընդոտ, պետք է մտածել արժեքային, քաղաքակրթական փոփոխությունների, ինքնության վրա տարաբնույթ հարձակումների մասին։
«Մեր կյանքում ամեն բան այնքան է խառնված, որ այլընտրանք չունենք, քան պայքարելը։ Հին գ հոգի կլինի, փողոցում, թե 100, 100 հազար հոգի, սա անվերջանալի պայքար է, մինչև հասնի նպատակին»,-ասաց Սրբազանը։
Շարժման՝ այս պահին նպատակին չհասնելու պատճառների, սխալների մասին հարցին ի պատասխան, Բագրատ Սրբազանն ասաց՝ հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն։
«Ժամանակ չունեինք այդ լայն կազմակերպչական աշխատանքը կատարելու համար, ինչպես նաև որոշակի վստահությունը, որ ունեցել ենք այս կամ այն պատասխանատուների նկատմամաբ, որոնք ինչ-որ ձևով չեն իրականացրել։ Դրանց մեջ կան քաղաքական ուժեր, ոչ քաղաքական ուժեր։ Ես չեմ կարող շատ բան ասել, անկեղծ, իմ բարոյականությունը թույլ չի տալիս»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պատասխանատուն ինքն է։