
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռի կործանման համար։ «Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնիի երկնքում, դա անհնար է հերքել... Նրանք, ովքեր դա արել են, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և փոխհատուցում տրվի»,-ասել է Ռասիմ Մուսաբեկովը Turan-ին տված հարցազրույցում։
«Դոյչե վելեի» փոխանցմամբ՝ պատգամավորը Ադրբեջանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ է։
Մուսաբեկովի խոսքով, Ռուսաստանում ինչ-որ մեկը փորձում է «փակել իրենց հետքերը», բայց եթե ներողություն չխնդրեն, Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները «կանցնեն այլ հարթություն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին