Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի. Մարությանը՝ Ավինյանի հոր պահվածքի մասին
«Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել իր հոր խոսքերի համար, որը առաջարկում է «գեղից Օպելով եկած համբալների համար» (բառերը իրենն են) կարմիր գծերի վճարը դարձնել 500 հազար։ Ես կկարողանայի այս տգեղ միջադեպը պատահականություն համարել, ինչպես պարոն Տիգրան Ավինյանն է պնդում, եթե լսած չլինեի, թե ինչպես էր նա բառացիորեն մեկ շաբաթ առաջ հայկական լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, թե ինչպես էր նա ավելի վաղ իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ,և այսպես շարունակ»,-Ավինյանի հոր պահվածքին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Շարունակելով խոսքը՝ նա նշել է.
«Ես սա թյուրիմացություն կհամարեի, եթե չհիշեի, թե ինչպես է երկրի ԱԺ նախագահը բառի բուն իմաստով թքում իրեն քննադատող քաղաքացու վրաև շարունակում պաշտոնավարել։
Էնպես որ, սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը։
Ու ո՛չ մի ներողություն չի կարող շտկել այս վիճակը. այս քաղաքն ու այս երկիրը փորձադաշտ չեն, որպեսզի կառավարումից կիլոմետրերով հեռու և կասկածելի բարոյական արժեհամակարգ ունեցող տղաներն ու աղջիկները գան ու փորձարկեն իրենց թաքուն երազանքները, իսկ չստացվելու դեպքում՝ ներողություն խնդրեն ու գնան։
Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի, և ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա այդ գնահատականը»»։
Հարակից հրապարակումներ`
- Մի չինովնիկի մայրը թքում է ու մեջտեղի մատ ցույց տալիս, մյուսի հայրը հասարակ ժողովրդին համբալ ասում... ..բայց պատիժը կրում է էն գլխավոր չինովնիկի ուղղությամբ խնձոր նետած խեղճը
- Մելիք-Շահնազարյան. Ավինյանը պաշտոնի ու պատվի մեջ շատ արագ պաշտոնն ընտրեց
- Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
- Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
- ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր