Քաղաքական 11:00 27/12/2024 Տարածաշրջան

Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար

Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից  պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռի կործանման համար։ «Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնիի երկնքում, դա անհնար է հերքել... Նրանք, ովքեր դա արել են, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և փոխհատուցում տրվի»,-ասել է Ռասիմ Մուսաբեկովը Turan-ին տված հարցազրույցում։

«Դոյչե վելեի» փոխանցմամբ՝ պատգամավորը Ադրբեջանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ է։

Մուսաբեկովի խոսքով, Ռուսաստանում ինչ-որ մեկը փորձում է «փակել իրենց հետքերը», բայց եթե ներողություն չխնդրեն, Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները «կանցնեն այլ հարթություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}