Մի չինովնիկի մայրը թքում է ու մեջտեղի մատ ցույց տալիս, մյուսի հայրը հասարակ ժողովրդին համբալ ասում... ..բայց պատիժը կրում է էն գլխավոր չինովնիկի ուղղությամբ խնձոր նետած խեղճը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ «Կարմիր գծերի» հետ կապված հայտարարությանը, որ «պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով․․.»։
««Չրերի» Տիկո' արմատներով «ուրդու՞ց» եք։
Հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը «շինծու» քաղաք է և նրա բնակիչների մեծ մասը ժամանակին գյուղերից են բերվել քաղաք, հետաքրքիր է իմանալ, թե 9% ընտրողների շնորհիվ Երևանի քաղաքապետ դարձած «չրերի» Տիկոյի հայրը, ով «Օպել» քշող գյուղացիներին համբալ է անվանում ի՞նչ ծագում ունի` ո՞ր գյուղից են նրա նախնիները Երևան եկել...
Գրեթե համոզված եմ, որ «Օպել» քշող գյուղացիներից զզվող և վերջերս ծեծ կերած Տիգրանի հայրը գյուղական արմատներ ունի...
Ինչ վերաբերում է «չրերի» Տիկոյի ներողությանը, ապա լավ կլիներ ոչինչ չասեր ու իր այս ոճի "извини"-ն էլ իրան պահեր... Թե բա խցանումներից ու լրագրողից նեղվել է հայրս... Իյա, լու՞րջ... Բա տասնյակ հազարավոր վարորդներ ինչպե՞ս են դիմանում այդ նույն խցանումներին կամ եթե հայրդ նյարդայնանում է լրագրողների հարցերից թող չպատասխանի...Ո՞վ էլ պարտադրել հորդ այդ լկտի ու ցինիկ մտքերը արտաբերել...
Ի դեպ, հորդ ասա, որ ձեր «արիստոկրատ» անցյալը չմոռանա...»,- գրել է Համբարյանը։
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է.
«Իմ կարծիքով, եթե երևանցին, գյուղացին, քաղաքացին ունեն ինքնասիրություն, ապա Ավինյանը կա‘մ հրապարակայնորեն պետք է հրաժարվի իր հորից, կա‘մ քաղաքապետի պաշտոնից...»։
«Դոգմա» խմբի վոկալիստ Զառա Գևորգյանը գրել է.
«Մի չինովնիկի մայրը թքում է մարդկանց վրա ու մեջտեղի մատ ցույց տալիս, մյուսի հայրը հասարակ ժողովրդին համբալ է ասում... երկուսի որդիներն իրենց գործունեությամբ նույնությամբ արտատպում են նման ծնողներից ստացած դաստիարակությունը...
..բայց պատիժը կրում է էն գլխավոր չինովնիկի ուղղությամբ խնձոր նետած խեղճը...
Գիտե՞ք` ինչու... Որովհետև, այո, իշխանավորի ընկալումներում ոչինչ չի փոխվել` իրենց համար դուք ընդամենն իրենց ճոխ կեցությունը ձեր գրպանից սպասարկող համբալ եք, որը լուռ տանում է վզին դրած ավելացող պետհարկերի ու ծախսերի լուծը...
Շնորհակալություն ասեք այս մարդուն, որ, ի տարբերություն իր որդու, առանց ձեռնածության ասում է այն, ինչ անկեղծ մտածում են ձեր մասին...»։
Հարակից հրապարակումներ`
- Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
- Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
- ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան