Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն տեղեկություններ չեմ կարող տալ, որովհետև ոչ միայն մասնագիտական, այլև դետալային ինֆորմացիա է պետք, իսկ ես մասնագետ չեմ և չեմ ուզենա ոչ պրոֆեսիոնալ կարծիք հայտնել»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ անդրադառնալով իր օգնական Արմեն Մարկոսյանին թմրանյութ ունենալուկասկածով բերման է ենթարկվելու դեպքին:
Նա ասաց, որ քննությունից հետո հանրությունը բոլոր հարցերի պատասխանը կստանա:
«Տե՛սեք, քանի որ հարցը վերաբերում է իմ օգնականին և բոլոր իմ գնահատականները կլինեն սուբյեկտիվ, ես էլ պաշտոնատար անձ եմ, ես իմ կարծիքն եմ ասել, ես մարդկանց հետ շփվելով կարող եմ եմ կարծիք ձևավորել: Իմ խորին համոզմամբ իմ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևույթների հետ կապ չունի։ Դա իմ սեփական կարծիքն է, բայց ոչ ես բժիշկ եմ, ոչ հոգեբան եմ: Ես մարդ եմ, որը ունեմ իմ սեփական կարծիքը, որը որ հնարավոր է նաև սխալ լինի»,-ասաց նա:
Մարզպետը չհամաձայնեց, որ թմրանյութի հետ կապված դեպքերը ՔՊ-ի շարքերում ավելի հաճախ են արձանագրվում։
Հարցին, թե արդյոք այդ միջադեպի թեմայով խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, Սերգեյ Մովսիսյանն ասաց. «Իմ կարծիքով, ինչն անհրաժեշտ է, որ վարչապետը արձագանքի, վարչապետը արձագանքում է: Ես չէ, որ պիտի պատասխանեմ այդ հարցին»:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանը կատաղած է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի վրա
- Արագածոտնի մարզպետի օգնական-խորհդականի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան