Կոմիտասից պահպանված 1000-ից ավելի երգեր կան, որոնք ընդհանրապես չեն հնչել որևէ տեղ. Արթուր Շահնազարյան
«Հայաստանում մշակույթը կենտրոնացած է Երևանում, ավելին՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Մեր ժողովրդի երևի 90 տոկոսից ավելին չի առնչվում մշակույթին»,- ասուլիսում ասաց «Ակունք» ազգագրական համույթի ստեղծագործական խմբի ղեկավար, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։
Նա նշեց, որ այս տարի «Ակունքը» մարզերում, գյուղերում բավականին համերգներ է տվել, որպեսզի Երևանից դուրս հանեն ազգային մշակույթը, մեր ժողովուրդը, հատկապես երեխաները, պատանիները շփվեն իրենց ինքնության հետ։
«Ակունքը» երգում է պատմական Հայաստանի բոլոր շրջանների երգերը։ Դա մեր հսկա ժառանգությունն է, մեր ինքնություն է։ Ինչպես Կոմիտասն ասում էր՝ մեկ հասկացված անկեղծ ձայնը հազար ճառ արժի, երաժշտությամբ մեր ժողովրդի վերափոխումը, ինքնության վերադաձն ավելի հեշտ կլինի, քան քարոզ կարդալով։ «Ակունքն» այդ առաքելությունն է իրականացնում՝ տարածելով մեր երգերը։
Համերգներին կատարում ենք նաև Կոմիտաս։ Ինչքան զարմանալի է, Կոմիտասից պահանված 1000-ից ավելի երգեր կան, որոնք ընդհանրապես չեն հնչել որևէ տեղ։ Երբեք։ Այդ երգերը մենք սովորում ենք, կատարում ենք և դրանք առաջին անգամ են հնչում, ժողովուրդը շատ լավ ընդունում է»,- ասաց Ա. Շահնազարյանը։
Նա հայտնեց, որ իրենց ծրագրում պատրաստում են «Սասունցի Դավիթ» էպոսի ներկայացումը՝ իր ավանդական երգերով, պարերով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան