Հասարակություն 15:19 27/12/2024 Հայաստան

Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը

‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան՝ անդրադառնալով  յոթժամյա աշխատանքային օրվան անցնելու օրենսդրական նախագծին։

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում և սատարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, քանի որ՝

- Աշխատանքային ժամերի կրճատումը կնպաստի աշխատանքի որակի բարձրացմանը, աշխատողների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանմանը  և կյանքի որակի բարելավմանը։ Երբ աշխատողներն ունենան բավարար հանգստի ժամանակ, նրանք կարող են վերականգնել իրենց ուժերը և ավելի արդյունավետ աշխատել իրենց աշխատանքի ժամերին։

- Սա գործուն քայլ է դեպի սոցիալական բաղադրիչը, ինչը սահմանադրական պարտավորություն է, քանի որ Հայասատանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։

- Գործատուները պարտավոր են ապահովել արժանապատիվ աշխատանքային միջավայր և կազմակերպել աշխատանքի  այնպիսի բաշխում, որի արդյունքում աշխատողը կարող է արդյունավետ իրականացնել իր գործառույթն ավելի նվազ աշխատանքային ժամերի ընթացքում։

- Ցածր և գնաճի հետ անհամաչափ աշխատավարձերի, պայմաններում, ամենաշատ արձանագրվող խախտումներից են աշխատողների գերծանրաբեռնվածությունը, փոխարինող աշխատողներ չներառելը, անգամ աշխատողի՝ ամենամյա կամ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակ փոխարինող աշխատողը շատ դեպքերում ստիպված է լինում կատարել կրկնակի աշխատանք և չփոխհատուցվել։

- Ինչ վերաբերում է տոնական և ոչ աշխատանքային օրերի կրճատմանը՝ սա նույնպես աշխատողին ի վնաս և գործատուներին կրկնակի շահույթ ստանալուն է հանգեցրել, քանի որ այն ոլորտներում որտեղ աշխատում են անընդմեջ, տոնական և ոչ աշխատանքային օրերին, գործատուներն ավելի պակաս են վարձատրել։

- Հետևաբար, այս քաղաքականությունը չի հանգեցրել Հայաստանում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցության բարձրացմանը, հակառակը անհավանական գնաճի պայմաններում աշխատավարձերը չեն ինդեքսավորվում և ՀՀ-ում շարունակում է բարձր մնալ աշխատող աղքատների թվաքանակը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}