Մշակույթ 12:40 27/12/2024 Հայաստան

Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան

«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել հայկական մշակույթի միջազգայնացումը և հասել ենք այդ նպատակին»,- ասուլիսում ասաց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լուսինե Մելքոնյանը։

Նա հայտնեց, որ կենտրոնի անսամբլները հյուրախաղերով հանդես են եկել Հայաստանում ու Հայաստանից դուրս։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին կառավարության որոշմամբ «Ալթունյան», «Բարեկաություն» և Պարի պետական անսամբլների վերակազմակերպման արդյունքում ստեղծվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն։

«Ստեղծման հիմնական ու կարևոր նպատակն է բարելավել հայկական արվեստը ներկայացնող վաստակաշատ անսամբլների աշխատանքային պայմանները, տրամադրել գործունեությունն իրականացնելու համար սեփական տարածք, որը երբեք չի ունեցել որևէ անսամբլ, կենտրոնի միջոցով իրականացնել արդյունավետ կառավարում»,- ասաց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։

Նա նշեց, որ հիմնադրման օրվանից կենտրոնի առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ. «Առաջնային խնդիրը տարածքի, բեմի բացակայությունն է եղել։  Կառավարության այսօրվա նիստում որոշում է  ընդունվելու մեզ շենք տրամադրելու մասին»։

Արմեն Սարգսյանի խոսքով, հնարավոր է 2025-ին կամ 2026-ին  ներդրվի ելույթավճարների համակարգը. «Բարդ է։ Արդեն կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր է»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}