
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայր, 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, ով այլ անհետ կորածների հարազատների հետ փակել էին Բաղրամյան պողոտան ու պահանջում էին հանդիպում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։
«Մեզ չեն հարցեր՝ դուք համաձա՞յն եք, որ մենք ձեր երեխաներին տանենք մսաղաց, տանք թուրքին, Արցախը տանք։ Է տվող էիք, տայիք, ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կոտորեիք, նոր տայիք։ Ինչո՞ւ։
Մեզ հարցրել էիք՝ պատրա՞ստ եք զոհաբերել եղբորդ, եղբորդ որդուն, որ մենք Արցախը հանձնենք։ Մեզ ոչ մեկը չի հարցրել, ոչ էլ այն խեղճ ու կրակ շարքային արցախցիներին են հարցրել՝ ժողովուրդ ջան, դուք պատրա՞ստ եք ձեր հողն ու ջուրը, երեխաների շիրիմը տանք թուրքին, որ գա, այսօր պղծի»,- ասաց Ա. Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
- «Թող պատասխանեն՝ ով էր պատերազմի մեղավորը, ով տարավ, այսքան երեխու կnտnրեց». Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան