Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1 եթերում հնչի Արցախի Հանրապետություն. Գեղամ Մանուկյան
«Սատանայական (թշնամական) իշխանությունը փորձում է ջնջել բոլոր ավանդույթները, վախենում է Ամանորին Հ1 եթերում, տարեվերջին հնչի Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտություններն ու բռնել է ուրացման ճանապարհը...»,-գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությանը, որը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսում էր հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին, ինչից Մայր Աթոռը հրաժարվել է։
«Ցավալի է, որ թշնամական իշխանության կամակատարներն են դառնում նաև Հանրայինի բարձրաստիճան պաշտոնյաները: Մի օր պայմանական «գնդակահարության պատի» տակ արդարացումները չեն ընդունվելու... նրանք ուրացող են», -գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վերջում պարզվելու է՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
- Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
- Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան