Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված վնասների հաշվարկ և արդեն խոսում է փոխհատուցում ստանալու մասին։ Արցախի մի ողջ ժողովուրդ իր հազարամյակների բնօրրանից բռնազրկած, էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ կատարած պետությունը իրեն ներկայացնում է զոհի կարգավիճակում։ ՀՀ գործող իշխանություններից արցախցիների և մինչ այդ ադրբեջանական մյուս հայաբնակ բնակավայրերի և շրջանների բռնագաղթածների, մինչև այսօր տեղի ունեցող մարդկային և մշակութային եղեռնի ուղղությամբ որևէ հաշվարկ ու բարձրաձայնում չկա։ Հիմնահարցի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց, իրավապաշտպան, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը ստորև
▪Մենք 2020 թվականին բացի այն, որ ահավոր ծանր զոհերը տվեցինք և կրեցինք ռազմական պարտություն, այլ նաև ամեն ինչ արել ենք՝ ներառյալ պատերազմը, որպեսզի վերջ դնենք դիվանագիտական մեր ունեցած այն համեստ նվաճումները և, ինչպես օրվա իշխանության առաջնորդն է ասել՝ սկսեկ 0-ից։
▪Մենք ոչ համարժեք ենք։ Ե՛վ ժողովրդին է վերաբերում իմ այս խոսքերը և վերնախավին, իրական նվիրյալներին։ Մենք կարծես թե չենք տեսնում մեր այն նոր մարտահրավերները, որոնք ամբողջ իրենց բոյով մեկ կանգնած են մեր առջև ու այսօր չէ այն եղել։
▪Ադրբեջանը, ավելին քան որևէ մեկ այլ պետություն, շատ լավ գիտի իր գործած հանցագործությունների չափերը, ծավալը։ Այդ պատճառով էլ պատրաստում և դիմում է մի այնպիսի փաստաթղթերով, որ հետագայում էլ ասի՝ մենք համաձայն ենք, եթե Հայաստանը հետ վերցնի իր բոլոր դիմումները, մենք էլ մեր դիմումը հետ կվերցնենք։ Այսինքը, հնարածին մի բան է անում, բայց նախապես իրավական հիմք է ստեղծում։
▪Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը որևէ մի գրատռում դառնում է քննարկումների առարկա, իսկ մեր բոլոր ոլորտներում ունեցած ամենագիտակ մասնագետների խոսքը չի լսվում։ Այո, այն ուղղորդվող այդպիսի քաղաքականություն է
▪Երբ որ խոսում են այն մասին, թե մենք ինչպես պետք է պաշտպանվենք դրսի թշնամուց պետք է ասեմ, որ մենք զավթված ենք ներսից։ Հենց 2018 թվականին, երբ տասնյակ տարիներ շարունակ ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները այստեղ ընտրում և աճեցնում էին թիմը, որն այսօր տեսնում ենք իշխանության ղեկին՝ մեզ զավթել են ներսից։
▪1988թ.-ից մինչև 2016 թ. լավ տեսել են, որ հնարավոր չէ դրսից զավթել Հայաստանը։ Քանի որ թիմը պատրաստվում էր, այդ տարբերակի համար։ Հայտնի արևմտյան արևելյան քաղաքականություն է՝ տեսնում ես չի ստացվում իշխանությունը փոխել այդ ժողովրդին այլասերել՝ փորձիր այս մեթոդը, մեկ այլ մեթոդ։ Ամենահաջող մեթոդը ներսից գտնելն է այն ձեռքերը, այս դեպքում ուղեղ չեմ կարող ասել, որոնցով էլ կիրականացվի այդ ազգի հնարավորինս արագ, դաժան ոչնչացումը։
▪Ոչ մի բան պատահական չէ՝ ո՛չ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան, որը մինչև հիմա տրված չէ Միջազգային քրեական դատարան, թեկուզ այդ հնարավորությունն ունեն այս տարվա փետրվարի 1-ից։
▪Ալիևի կողմից որևէ արտահայտություն, համոզված եմ, այնպես չէ որ այն զուտ Ադրբեջանում է ծնվում։ Անպայման կա նախնական պայմանավորվածություն, թե Հայաստանի հանրապետությունում՝ իշխանության ղեկին նստած թիմի հետ և թե ամենապղտոր գլոբալիստական կենտրոններում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ընդամենն ասում է, որ եթե 1-2 տարի դիմանար իշխանության լծակների մոտ, ապա իր իշխանությանը վտանգ չի սպառնա. Լարիսա Ալավերդյան
- Ցավոք՝ Հայաստանը բացակայում է տարածաշրջանում այսօր տեղի ունեցող զարգացումներից. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան