Լավրով. Ավելի քան 25 երկիր ցանկություն է հայտնել մասնակցելու «Ինտերվիդենիա»-ին
«Ինտերվիդենիա» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 25 երկիր, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի երկրներ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հաջորդ տարի մենք նոր հնարավորություն կունենանք համատեղ ջանքեր գործադրել բազմակողմ համագործակցությունը զարգացնելու համար, 2025 թվականի սեպտեմբերին կանցկացնենք «Ինտերվիդենիա» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցելու իրենց ցանկությունն արդեն հայտնել են ավելի քան 25 երկրներ, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ»,- ասել է նախարարը։
Արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանը նախաձեռնություններ է ներկայացնում եվրասիական կինոյի և երգի մրցույթներ անցկացնելու համար՝ որպես այլընտրանք գաղափարական և կողմնակալ արևմտյան «Օսկար» և «Եվրատեսիլ» մրցանակաբաշխություններին։
ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտնել էր, որ «Ինվերվիդենիա» միջազգային երաժշտական մրցույթը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերին, և մոտ 20 երկիր, ներառյալ բոլոր BRICS երկրները, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան