Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝ առաջարկվում է նպատակային ծրագրի վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի դեկտեմեբերի 31-ը»,-կառավարության նիստում զեկուցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակմներում խորհրդատվական աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի պահանջը, նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընձեռելով ավելի շատ խորհրդատվական աուդիտորական կազմակերպությունների ներգարվումըԼ
Տեղեկացնելով, որ բարձր որոկավորում ունեցող մասնագեների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակներում փոխհատուցվում է տնտեսվարողների կողմից ներգրավված մասնագետների հաշվարկված աշխատավարձի և նրանց հաշվարկված այլ վճարումների 20-70 %-ը՝ պապոյանը հայտնեց, որ ծրագրի գործողության տարիներին այդ նպատակով 763 հայտ է ստացվել և շահառու կազմեկերպություն են դարձել 45-ը՝ 510 բարձր որակավորումունեցող անձանցով։
Նա հայտնեց, որ նախագծով առաջարկվում է շահառուների ցանկից ահնել ֆինանսական, ապահովագարական, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններին, քանի որ առաջիններն ունեն բարձր ինքնաֆինանսավորման հնարավորություն, իսկ եվրջին երկուսը խիստ մրցակցային է և հավելյալ ցածր արժեք ստեղծող ոլորտներ են։
«Բարձր որակավորում ունեցող ներգրավաված աշխատակիցների աշխատավրձերի և այլ վճարների սուբսիդավորումթը 20%-ից իջեցվում է 10%։ 50%-ի փոխարեն 30%, 70%-ը՝ 50%»,-հայտնեց Պապոյանը և, բացատրելով, որ ծրագրի շահառուների 95% և ավելին ՏՏ ոլորտն է,հավելեց. «Քանի որ 2025 թվականից մեծ աջակցություն են ցուցաբերել ոլորտին՝ տարեկան 30 մլրդ դրամ, ապա ոլորտների մեջ մրցակցության ապահովման նպատակով այս իջեցումն անում ենք և կարծում ենք որ ոլորտն արդեն իսկ մեծ աջակցություն է ստանում կառավարությունից և այդ նվազեցումը արդարացված է»։
Նիստը վարող Մհեր Գրիգորյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց, թե արդյոք այդ ծրագրով սարքավորումներ գնելու համար բժշկական կենտրոններին օժանդակություն տալիս են։
Դիմակով նիստի ներկայացած առողջապահության նախարարը ներողություն խնդրեց, որ ձայնը կտրված է և հաստատեց, որ տալիս են։
Մհեր Գրիգորյանը արձագանքեց. «Ուրեմն ծրագիրն այդքան էլ հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել սարքավորում որը նախարարի ձայնը կապահովեր»։
Գևորգ Պապոյանը հայտնեց, որ 24 մլրդ դրամ է այդ նպատակով առողջապահության ոլորտին հատկացվել և 140 մլրդն էլ ուղղվել է մշակվող արդյունաբերության ոլորտում նոր սարքավորումներ ներկրելու վար։
Հարակից հրապարակումներ`
- Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
- Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
- Հեռացումները շատ տրամաբանական եմ համարում.Գևորգ Պապոյանը՝ Աղազարյանի և Ասլանյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան