Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Հալաբյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Մարգարիտա Ք.-ին։
«Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի շտապօգնության բրիգադի կողմից կինը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Դեպքի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բազումի բաժնի հատուկ պահպանվող տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական դեպք Գառնիում
- Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
- Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը