Սոչիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
Սոչիի օդանավակայանը փակվել է՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն Telegram-ի իր ալիքում։
Նա նշել է, որ այսօր վաղ առավոտից, քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Սոչիի օդանավակայանում։
Օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Սոչիից բացի սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում։
Առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի հինգ շրջաններում խոցվել է 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Նախօրեին Մոսկվայի բոլոր օդանավակայաններում, ինչպես նաև Կալուգայի օդանավակայանում, ներդրվել էր «Ковер» պլանը։ Սահմանափակումները մտցվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան