Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։ Թյուրիմացություն են բոլորը»,- լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը, ով այլ հարազատների հետ փակել է Բաղրամյան պողոտան ու պահանջում են հանդիպում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։
Հարազատները նշում են՝ իրենք հարցեր ունեն տալու նրան, քանի որ հայտարարել է՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքն ավարտված է։
«Երկու ամիս է պայմանավորվում ենք, որ տեսնենք, հարցեր տանք, ստանանք պատասխաններ։ Գիտենք, որ կիսատ-պռատ պատասխաններ ենք ստանալու, բայց գոնե այդպես հասկանանք, թե ինչ է կատարվել 44-օրյա պատերազմում։ Պետք է իմանանք, չէ՞։
Այսօր եկանք այստեղ, քանի որ աշխատանքային վերջին օրն է, բայց մարդը չի ուզում իջնի, տեսնի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատն էլ շարունակեց. «Եթե մարդը խուսափում է գալ ու մեր հարցերին պատասխանել, ուրեմն վախկոտ է»։
«Մենք վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը, ովքեր իրենց կյանքը դրել են այս հայրենիքի համար։ Դա է այս շենքում գտնվող բոլորի վերաբերմունքը ։ Փաստացի տեղյակ լինելով, որ այստեղ ենք, ոչ ընդդիմությունից, ոչ իշխանությունից մեր կողքին չեն։
Ապազգային իշխանոություն է»,- նշեց անհետ կորածի հարազատը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան