Դեռևս 2022-ի ապրիլին է Սերժ Սարգսյանը պնդել, որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը. Շարմազանովի հիշեցումը
«Ազգակործան պատուհաս ու կապիտուլյանտ Փաշինյանը, ապարդյուն փորձեր կատարելով իր վրայից մաքրել հողատուի պիտակը, նախկին նախագահներին առաջարկել էր մասնակցել բանավեճի։ Նախկին նախագահները հստակ պատասխալել էին նրան՝ ուղարկելով տարբեր տեղեր»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա հիշեցրել է, որ դեռևս 2022-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը պնդել է, որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը։
«Երկու օր առաջ նախագահ Տեր- Պետրոսյանն առաջարկեց Փաշինյանին հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից 1994-ից մինչեւ 2019-ը արված պաշտոնական առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պաշտոնական պատասխանները։
Դրանից հետո տարբեր գործիչներ ցանկանում են ճշտել նաևՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքն այս առաջարկի վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ դեռևս 2022-ի ապրիլի 23-ին լրագրողների հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Բոլոր էդ փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, թող հրապարակի, թե 2019-ը թվականին իրեն ի՞նչ են առաջարկել և ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը»։
Անցել է 2,5 տարի, բայց Փաշինյանն այդպես էլ որևէ փաստաթուղթ չի հրապարակել։
Փոխարենը ղալմաղալի ու լաչառության ժանրի անկապ ելույթներ է ունենում։
Հրապարակո՞ղ էր, թող հրապարակեր»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
- Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
- Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
- Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
- Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
- Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան