«Թող պատասխանեն՝ ով էր պատերազմի մեղավորը, ով տարավ, այսքան երեխու կnտnրեց». Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Անհետ կորած զինծառայողների հարազատները Ազգային ժողովի մոտ փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք ցանկանում են հանդիպել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։
«Ուզում ենք հանդիպել Անդրանիկ Քոչարյանի հետ, բայց չի գալիս հանդիպման։ Նա հայտարարել է՝ ավարտվել է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, մենք էլ տուժողների իրավահաջորդներն ենք, օրինական իրավունք ունենք չէ՞, գանք ու հարցնենք՝ ինչ ենք պարզել։ Մեզ պետք է պատասխան տան։
Հրապարակային ազգանուններ չեմ հնչեցնի, բայց շատ մարդիկ կան, ովքեր պետք է գային ու քննիչ հանձնաժողովում հարցաքննվեին»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայր, 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
Նա նշեց, որ բազմաթիվ անգամ են դիմել Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու համար։
«Այսօր իջել է օգնականը, ասել՝ 4 հոգու կընդունի։ Մենք ասացինք՝ 15-20 ծնող ենք, թող ինքը բարի լինի, բոլորին ընդունի, կամ կարող է իջնել այստեղ։ Հարցեր կան, որ բոլորս տանք։ Չեկավ, չի գալիս։
Թող գան ու պատասխանեն, թե ով է այս պատերազմի մեղավորը, ով տարավ, այսքան երեխու կոտորեց։ Թող ներկայացնեն, չիմանա՞նք՝ ով մեր երեխաներին տարավ, փրթեց, ով տարավ, թողեց անհայտության մեջ։ 174-ի ճակատագիր մինչ օրս անհայտ է։ Արդեն մոռացա՞ն»,- ասաց Ա. Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու շանտաժ է անում իր թիմակիցներին
- «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը դռնփակ նիստ կնախաձեռնի. Քննիչ հանձնաժողովի զեկույցը արդեն պատրա՞ստ է
- «Հրապարակ». Իշխանականները որոշել են ձգել քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացնելը, քանի որ դա ինքնախոստովանական ցուցմունք է լինելու
- «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են, իսկ զեկույցը խորհրդարան կներկայացվի գարնան վերջերին
- «Ժողովուրդ». Քննիչ հանձնաժողովը կավարտի իր աշխատանքը. Ինչի համար է Անդրանիկ Քոչարյանը շոուներ բեմադրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան