Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։
«Ողջունում եմ ձեզ Օրբելիանի պալատից։ Ես այստեղ եմ, այստեղ կլինեմ և գիշերելու եմ այստեղ», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է քաղաքական գործիչը։
Նա կոչ է արել կողմնակիցներին նստավայր գալ վաղը ժամը 10:00-ին։ Այդ ժամանակ նա կհայտարարի իր ապագա ծրագրերի մասին։
Նոյեմբերի վերջին Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ին իր լիազորությունների ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը։ Նա նշել է, որ երկրի խորհրդարանը ոչ լեգիտիմ է, ուստի չի կարող նախագահ ընտրել։ Զուրաբիշվիլին աջակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը սառեցնելու որոշման դեմ բողոքողներին։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
- Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
- Զուրաբիշվիլին սպառնալից հայտարարություն է արել
- Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
- Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ