Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ փոխնախարար, մարզական հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը:
Համացանցում շրջանառվում են տեղեկություւններ, ըստ որոնց սպորտի փոխնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել և շարունակում եմ պաշտոնավարել որպես ԿԳՄՍ փոխնախարար: Միտք ունեմ հրաժարական տալու:
Մինչև դեկտեմբերի 30-ը քննարկում ունեմ WADA-ի նախագահի հետ: Ինչպես գիտեք, ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադրամի խորհրդի անդամ, ինձ ավելի լայն հնարավորություններ է առաջարկում: Եթե մինչև դեկտեմբերի 30-ը գամ համաձայնության, տոներից հետո հավանաբար դիմում կգրեմ: WADA-ում ընտրվել եմ 3 տարի ժամկետով՝ 2025 թ. հունվարի 1-ից մինչև 2027 թվական: