Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ձկնորսության վարչության տարածած հայտարարությունը։
«Նավթի արտահոսքը բացասաբար է ազդել Անապայի ափամերձ տարածքների վրա, Բլագովեշչենսկայա, Վիտյազևո գյուղերը և այլ բնակավայրեր պատվել են մազութով, ինչը հանգեցրել է ջրային թռչունների և դելֆինների անկման»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Դելֆա» գիտական և բնապահպանական կենտրոնի վերջին տվյալներով՝ տանկերի վթարից հետո Կուբանում արդեն 21 անկած դելֆին են գտել։