Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ), հայոց լեզվի և գրականության (6 դասաժամ), ռուսաց լեզվի (10 դասաժամ), տեխնոլոգիայի (4 դասաժամ), կերպարվեստի (2 դասաժամ), ինֆորմատիկայի, թվային գրագիտության և համակարգչային գիտության (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Մրցույթը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Հովքի միջնակարգ դպրոցում։ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լալա Ղուկասյանից տեղեկացա, որ մրցույթը չի կայացել, քանի որ ոչ մի մասնակից չի եղել։ Հովքից գյուղից երիտասարդ, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, լրագրողիս հայտնեց, որ գյուղի դպրոցի տնօրինությունը Հովքի բնակիչներին աշխատանքի չի ընդնուոմ, գերադասում է աշխատանքի տեղավորել Իջևան քաղաքի բնակիչներին։
Երիտասարդը հավելեց․ «Շատ տխուր է մեր գյուղում երիտասարդների վիճակը, ուրիշ ոչ մի աշխատատեղ չկա, որտեղ կարողանան գոնե սկզբի համար աշխատեն։ Ասեմ, որ Հովքից Հովքի դպրոցում վերջին յոթ -ութ տարում աշխատանքի ընդունել են միայն մի աղջկա ով հիմա դասվար է ու չգիտեմ թե ոնց է հաջողացրել: Դա մեզ մոտ արդեն սովորական է, ավարտող երիտասարդը չի էլ դիմում, մեկ է՝ գիտի որ չի ընդունվելու այլ տեղ ավելի գրկաբաց են ըմդունում ու ավելի սիրով»։
Հովքի դպրոցի տնօրենի ԺՊ, Հովք գյուղի հարս Լալա Ղուկասյանին հարցրի,թե ինչու տեղացի կադրերին աշխատանքի չեն ընդունում, նա ասաց,որ նման բան չկա, ո տեղացիները չեն դիմել։ Նրան հարցրի, թե ինչու Հովքի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ չի անցկացվում։ Նա ասաց, որ դա ընթացքի մեջ է , դպրոցի ուսմասվար Սեդա Ասրյանը այդ նպատակով դպրոցի զարգացման ծրագիր է գրում»։