Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի վթարը։ Այս մասին հաղորդում է Կրեմլը։
Ալիևի հետ Պուտինի զրույցը կայացել է ռուսական կողմի՝ Կրեմլի նախաձեռնությամբ։
Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում։
ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Զրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը, որը թռիչքներ էր իրականացնում խիստ ժամանակացույցով, բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով (օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում): Կատարվում են նախնական քննչական գործողություններ, հարցաքննվում են քաղաքացիական և ռազմական մասնագետներ։ Այս պահին Ադրբեջանի գլխավոր դատախազության երկու աշխատակից գտնվում են Գրոզնիում, որտեղ աշխատում են գլխավոր դատախազության և ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի համապատասխան ծառայությունները սերտորեն համագործակցում են Ակտաուի շրջանում աղետի վայրում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար
- Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
- Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
- Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին