Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։
Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։
«Մեր տեղեկություններով՝ դրանից հետո նա Բելառուս չի վերադարձել»,-գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Ես արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկենաշենկոն։ Այս պահից սկսած Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, ընդհանրապես»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
- Ես, Հայաստանի պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս այլևս չի այցելի. Փաշինյան