Տնտեսագետ. Էս կապիտալի ստրուկներին թվում է, թե կառավարությանը բաժնեմասերի 12.5 տոկոսը նվիրելու դեպքում իրենք կարող են Ամուլսարը հանք դարձնել
«Էս կապիտալի ստրուկներին թվում է, թե կառավարությանը բաժնեմասերի 12.5 տոկոսը նվիրելու դեպքում, իրենք կարող են Ամուլսարը հանք դարձնել։ Չի ստացվելու»,-անդրադառնալով երեկ ստորագրած պայմանագրին՝ գրել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
Նա նշել է.
«Ամուլսարի շահագործումը անթույլատրելի է, իսկ շրջակա համայնքների կաշառված համաձայնությունը առոչինչ է։ Արդեն քսան տարի տարատեսակ տռզած կապիտալիստներ փորձում են Սևանի հաշվին շահագործել Ամուլսարը եվ միշտ պարտվել են։ Այս անգամ էլ են պարտվելու։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեցին ՀՀ կառավարությանը
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։
Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։
Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ հաջողությամբ հաղթահարվել բոլոր փուլերը, իրականացվել է շատ մանրամասն աշխատանք, իսկ բոլոր ռիսկերը կամ հնչած մտահոգությունները փարատվել են։
«Սա մի մեգապրոյեկտ է, որը հանգեցնելու է ավելի քան հազար աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե հարկերի տեսքով վճարումներ կատարելուն, բայց որ ամենակարևորն է, նպաստելու է տվյալ համայնքի զարգացմանը։ Մենք հավատում ենք այս նախագծի հաջողմանը», - նշել է Գևորգ Պապոյանը։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի գործով դատաքննությունն ավարտվեց, հարցաքննվեց ՇՄՆ ներկայացուցիչը
- Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
- ԵԱԶԲ-ը չի կայացրել որոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ
- Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում կնքված պայմանագրի գինը. «Հետք»
- 134 ՀԿ և քաղաքացի պահանջում ենք ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
- «Հրապարակ». Ոչ միայն համաձայն է, որ Ամուլսարի հանքը շահագործվի, այլև դրան փայատեր է դարձել
- Մհեր Գրիգորյանը «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի շինարարության վերսկսման ժամկետները
- 250 միլիոն դոլարանոց փուչիկ․ հուշագիր Ամուլսարում ոսկու կորզման ծրագրի մասին