Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝ փրայմըրիզ: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ այս պահից մինչև հունվարի 2-ը թեկնածուները կարող են ինքնաառաջադրել իրենց թեկնածությունը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Փարաքարի համայնքապետ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց նոյեմբերին։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ նոյեմբերի 16-ի գումարային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում:
Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: Սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:
Վերջինը ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, իսկ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարյանի ընկերոջը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փարաքարում Գյումրու օրինակով արտահերթ ընտրություններ կլինե՞ն
- «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը
- Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
- Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել