Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է InStyle-ը։
Սանդրինգհեմում Սուրբ Ծննդյան արարողության ավանդական զբոսանքի ժամանակ, որին Շառլոտան մասնակցել է իր ծնողների և եղբայրների հետ, նա ոչ միայն զրուցել է մարդկանց հետ, այլև սելֆի է արել կանանցից մեկի հետ։
Շառլոտան լայն ժպտացել է լուսանկարվելիս: «Թեև սելֆիների վերաբերյալ թագավորական կանոններ չկան, թագավորական ընտանիքի անդամներին հիմնականում խորհուրդ չի տրվում են սելֆի անել: Սակայն վերջին տարիներին Ուիլյամը, Քեյթը և նույնիսկ թագուհի Կամիլան հրաժարվել են այս կանոնից՝ հօգուտ երկրպագուների հետ ավելի սերտ հարաբերությունների»,-lady.mail.ru-ի հաղորդմամբ, պարզաբանել է Express-ը։