Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված է, այն դեպքում, երբ ընդամենը երեք ամիս առաջ հայտարարում էր, թե օդի աղտոտվածության մասին հայտարարությունները «լեգենդ» են։ Նույն խորհրդակցության ժամանակ սակայն Բնապահպանության վարչության պետի շուրթերով հայտարարվեց, թե այն վտանգավոր չէ, քանի որ ընդունված իրավական նորմով 20-29 անգամ ավել աղտոտվածն է վտանգում մարդու առողջությունը։ Մյուս կողմից մասնագետները հայտարարում են, թե Երևանում էկոհամակարգը խաթարված է, որը լուրջ վնաս է հասցնում երևանցիենրի առողջությանը, իսկ այն քաղաքային իշխանությունների սխալ և ոչ մասնագիտական գործողությունների հետևանք է։ Երևանի էկոլոգիական վիճակի և բնակչության առողջության վրա դրա ազդեցությունների մասին «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև.
●Հիմա Երևանի քաղաքապետը հայտարարում է, որ հիմնական խնդիրը մեծաթիվ ավտոմեքենաներն են, բայց թվային տվյալով միայն տալիս է, որ մենք ունենք օդում աղտոտվածության փոշով գերազանցում, և խնդիրը պետք է լուծել հին մեքենաներից ազատվելով։ Այսինքն, օդի ավազանի աղտոտվածությունը, դեռ չի խոսում այն մասին, որ այն մեքենաների խնդիր է։ Որովհետև Երևանում փոշի գոյացնող տասնյակ այլ պատճառներ կան, մենք խոսում ենք ընդամնեը մեկի մասին։ Անհասկանալի է թե սա ուր է տանում, այսինքը մենք նկատում ենք այն, ինչ մեզ ձեռնտու է՝ հետագայում հարկմա՞ն առումով և ա՞յլն։
●Այն, ինչ ասում էր Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը՝ անհեթեթություն է, որովհետև ամբողջությամբ հերքում է հիգիենիկ գիտությունը, քանի որ նա նշեց, թե պետք չէ անհանգստանալ, իսկ անհանգստանալ պետք է երբ աղտոտումը գերազանցի 20-29 անգամը՝ ցիտելով ինչ-որ նորմ։ Քանի որ անձը մասնագիտական իր հմտություններով չի կարող տիրապետել ոլորտը, որովհետև կրթությամբ իրավաբան, քաղաքագետ է, նա չգիտի, թե ինչ է նշանակում սահմանային թուլատրելի խտություն։ Սահմանային թուլատրելի հտությունը հենց հիգիենիկ այն տերմինն է, որը ցույց է տալիս, որ այդ նիշը կոմպրոմիսն է մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրում ներկա տարատեսակ տարրերի, որոնք կարող են ունենալ տարբեր բնույթ և մեկ նիշ էլ բարձր արդեն վտանգավոր է օրգանիզմի համար։
●Այսինքը, մենք նստենք սպասենք, որ օդի ավազանի աղտոտվածությունը 29 անգամ ավելանա, Այսինքը 19 սահմանային թուլատրելի նորմերի խախտումը, ըստ իրենց, դեռ նորմալ է Երևանի քաղաքապետարանի համար։ Սա ուղղակի աբսուրդային է։
●Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տարածվում է սխալ տեղեկատվություն, որը չի արտացոլում Երևանի պատկերը, իսկ մայրաքաղաքում երևանցիենրն ամենօրյա խրոնիկական ազդեցության հետևանքով գտնվում են փոշու ազդեցության տակ, իսկ փոշին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կոչվում է «անտեսանելի կիլլեր»։
●Փոշին մահացության ցուցանիշների հետ ուղիղ փոխկապակցվածություն ունի, այն ինսուլտների, ինֆարկտների մահացության 25 դեպքերի պատճառ է։ Շնչառական համակարգի հիվանդությունների մոտ 43 %-ը և թոքի քաղցկեղի 30 %-ը պայմանավորված է հենց փոշով։ Բայց մեզ մոտ՝ Երևանում, փոշին անտեսամնելի կիլլեր չէ, այն շատ լավ տեսանելի է, մեր մակերեսների վրա շատ լավ երևում է նստած փոշին, և՛ մշուշը, և՛ վերջին օրերի երևանյան մեգը։
●Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ երբ այս իշխանությունը չլինի, այդ բոլոր նոր տնկած ծառատեսակները փոխարինվելու են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։