Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
«Ինչպես երեկ հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին, այսօր հասարակությանը կներկայացնի առաջիկա օրերի գործողությունների ծրագիրը»,-հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ես այստեղ եմ, այստեղ կլինեմ, վաղը, առավոտյան ժամը 10-ին, ձեզ կսպասենք Օրբելյան պալատում, և այստեղից կասեմ, թե ինչ է լինելու վաղը։ Ես ձեզ կասեմ, թե որոնք են լինելու հաջորդ անելիքների և հաղթանակների օրերը»,- նախորդ օրը հայտարարել էր Զուրաբիշվիլին։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն Զուրաբիշվիլիին սպառնացել էր քրեական գործով, եթե նա մինչև տարեվերջ չազատի նախագահական պալատը։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
- Թբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. քաղաքում երթևեկությունը կաթվածահար է