Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը գրառումը դառնում է քննարկումների առարկա.Լարիսա Ալավերդյան
Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե 1994 թվականից սկսած ՀՀ նախագահները բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում մնալու շուրջ։ ՀՀ երեք նախագահներն էլ հերթական անգամ հերքեցին այդ պնդումը։ Հայտարարության վերաբերյալ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց, իրավապաշտպան, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը ստորև.
•Երբևիցե Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվե՞լ են ցեղասպանական իրենց ծրագրերից, ոչ; Նոր բան, պարզվում է, որ Հայաստանը «արևմտյան ադրբեջան է»։ Այսինքը գնալով զարգացնում են այդ քաղաքականությունը։ Էլ ինչ անի Ադրբեջանը և թուրքիան, որ մեր կիրթ հանրությունն այդ պարզ ճշմարտությունը հասկանա և թույլ չտա իր մարդկային արժանապատվությունը նսեմացնել։
•Ի հակառակ ինչ ասում է այդ անձնավորությունը (Նիկոլ Փաշինյանը), չի եղել նման բան։ Անգամ ՀՀ առաջին նախագահը չի ասել, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է։ Ով է ասել, որ Հայաստանի ցանկացած պաշտոնատար անձ կամ մարմին իրավունք ունի ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում; Մենք 1992 թվականի հուլիսին ընդունված որոշում ունենք, որ ոչ մեկը այդ իրավունքը չունի։ Իսկ նա արեց։
•Փորձագիտական դաշտը միշտ պայքարել է ԼՂ-ի անկախությունը ճանաչելու ճանապարհով, իսկ պաշտոնական կողմը միշտ գնացել է նվազագույնը վերցնելու ուղղությամբ, այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչվի Ադրբեջանի կազմում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։