Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում, բախվել է 12 տրանսպորտային միջոց։
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 4 հոգի հոսպիտալացվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ըստ դեպքի վայրում հավաքված վարորդների՝ վթարի պատճառը եղել են մառախուղն ու մերկասառույցը, դրան գումարած որոշ ավտոմեքենաների ոչ ձմեռային անվադողերը»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
- Խոշոր վթար է տեղի ունեցել Գավառ-Սևան ավտոճանապարհին
- Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ