Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական գործիչ Միխեիլ Կավելաշվիլին կստանձնի իր պաշտոնը։
Կավելաշվիլին 53 տարեկան է, որից 18 տարին նվիրել է ֆուտբոլին։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա խաղացել է Վլադիկավկազյան «Սպարտակ-Ալանիա», «Մանչեսթեր Սիթի», «Գրասհոպեր», «Ալանիա» և կարիերան ավարտել շվեյցարական «Բազել» ակումբում։ Կավելաշվիլին ստացել է ՈՒԵՖԱ-ի արտոնագիր՝ պրոֆեսիոնալ մարզչական գործունեությամբ զբաղվելու համար և նույնիսկ հանդես է եկել որպես փորձագետ ֆուտբոլի ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
- Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին