Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբ այս իշխանությունը չլինի, այդ բոլոր նոր տնկած ծառատեսակները փոխարինվելու են. Քրիստինա Վարդանյան
Երևանի քաղաքապետարանի վարած սխալ քաղաքականության՝ կանաչապատմանցածր և սխալ գործողությունների և համատարած բարձրահարկերի շինթույլտվության հետրանքով երևանցին այսօր ունի լուրջ առողջական խնդիրներ, որոն առաջիկայում էլ ավելի են շատանալու։ Հիմնահարցի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
●Սա ամոթալի բաներ են, որ այս Երևանի քաղաքապետարանում չեն ընդունում և բացի սեփական գործողությունները գովելուց ուրիշ ոչ մի բանի մասին չեն խոսում։
●Ուշադիր լսեք, որ ձեզ ասում է Ֆրանսիայի լանդշախտային ճարտարապետության ասոցիացիայի նախկին նախագահը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիտխորհրդի անդամը։ Ձեզ ասում է ԱՊՀ տարածքում Եվրոարբորիստների միակ անդամը, դուք սխալ ճանապարհով եք գնում, դուք վնասում եք մեկ միլիոն մարդկանց, պետք է կանգնել։
●Մեր երևանցիները և բժիշկ-մասնագետները, իմ կոլեգաները, որոնց հետ ես շփվում են, անընդհատ ահազանգում են, որ ալերգիաներով պացիենտների քանակն ավելացել է։ Թոքի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդության քանակն ավելացել է։ մարդիկ գանգանդվում են արցունքահոսությունոից։ Գրգռված լորձաթաղաթի այս վիճակից, հազից՝ անհասկանալի նոպաների նման։ Ասում են՝ առավոտյան դուրս եմ գալիս փողոց, խնդիր եմ ունենում, կամ ասում են, երբ Երևանից դուրս եմ գալիս, կարծես շունչս բացվում է
●Երևանում առաջնային հիվանդություններն են ավելացել ու կավելանան, նաև հղիների համար է շատ վտանգավոր, քանի որ այն ազդում է նաև պտղի վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ տվյալները տալիս է, որ վաղաժամ ծննդաբերությունը, նորածինների փոքր քաշը, հետագայում երեխաների մոտ լեյկոզի զարգացումը, սրանք բոլորը գիտահեն, գիտական աշխատանքների վրա հիմնված դրույթներ են որոնց մասին տեղեկատվությունը տալիս է ԱՀԿ-ն։
●Կենսական կարևորություն ունի հիմա Երևանում ծառերի հատման մարատորին, ծառերի խոր էտի մարատորին։ Մենք իրավունք չունենք իրականացնել նաև խոր էտ, քանի որ այն ամբողջ աշխարհում արգելված է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
- Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել
- Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք