Հաջորդը՝ ընտանեկան լոտոն են վերականգնելու․ Մելիքյանը՝ Փաշինյանի «Ընտանեկան փոդքասթ»-ի մասին
Փաշինյանն ընտանեկան փոդքասթ է սկսում։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
«Էսպիսի բան ենք մտածել։ Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդքասթ»»,- գրել է նա։
Համացանցը կտարակուսեր սույն փաստից, եթե այս ընտանիքը տարակուսելու տեղ թողած լիներ։Այնպես որ՝ այս պահին սարկազմ է, որ պտտվում է ֆեյսբուքում;
Ասենք՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հաջորդը՝ ընտանեկան լոտոն են վերականգնելու։ Լրիվ լուրջ եմ ասում: Թե բա՝ ընտանեկան փոդքաստ»։
Edgar Ghazaryan. «Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը դեռ չեն հայտարարել նոր պոդքաստ վարելու նախաձեռնության մասին»։
Անահիտ Ոսկանյան․ «հետևում եք նիկոլին, որ իմանաք, թե էլ ինչ աղետ է բերելու, կամ՝ նայում եք, որ հայհոյեք․․․ ինքն էլ քանակ է հաշվում, թե՝ վայ, էս ինչքան մարդ է ինձ հետևում, լսում, նայում, պարտավորեցնող է, եկեք դառնամ ձեր բուդդան. թոււ»։
Anzhela Elibegova, «սցենարով քանի սերիա կա հլը, մինչև հասնեն հոում վիդեոներին՞ »։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան