Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը. Օսկանյան
«Հավատացե՛ք, սա մեծամտություն չէ, այդ Մադրիդյանը ես համարյա գրել եմ, թո՛ղ կանչեր, հարցներ...2018թ.-ին սեղանին մոտավորապես նույն սկզբունքներն էին»,-5-րդ ալիքին ասել է ԱԳ նախկին նախարար, Արցախի հարցով հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը։
Օսկանյանի խոսքից հատվածներ է հրապարակել լրագրողը.
«Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ եթե Փաշինայնն իր լեգիտիմությունն օգտագործեր, այսօր կունենայինք ԼՂԻՄ-ը՝ Շուշիով, 10-20 կմ միջանցքով Լաչին, միջանկյալ կարգավիճակ՝ ռեֆերենդումի հեռանկարով և չէր լինի պատերազմ։
Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը: Այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր, այլ բան մի՛ փնտրեք։
.Միջազգային հանրությանը բովանդակությունը չի՛ հետաքրքրում, իրենք նայում են տենդենցներին, թե գետնի վրա ով է գերիշխողը։ Մեզ վրա էլ են եղել ճնշումներ։
.Այսօր բանակցություններում հայկական օրակարգ չկա, պետք է օրակարգ բերել արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը։ Աշխարհը խոսում է վերադարձի իրավունքի մասին՝ Վաշինգտոնը, Բրյուսելը դա անումում է, Մոսկվան՝ մի քիչ այլ կերպ, բացի Երևանից։
.Դու ժողովրդին վախեցնում ես, հիմա՛ է վտանգը, երբ տալիս ես ամենը, ինչ Ադրբեջանը ուզում է։ Այս հարաբերական անդորրը կարող է միանգամից պայթել, դրանով մի՛ դատեք։
.Ալիևը ենթադրում է, որ միջանցքն իրեն արդեն խոստացվել է, կարող է մտնել և վերցնել։ ՀՀ իշխանությունը մի բառ չի ասում նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, մի բան ասե՜ք։
.Ժամանակն է վերանայել մեր ազգային շահերը, բայց դա չի կարող լինել մեր չափավոր, բայց հիմնարար իրավունքների և ինքնության հաշվին։
.Ընդդիմության ճանապարհային քարտեզը պետք է հիբրիդային լինի՝ ընտրություն՝ փողոցային պայքարով
.Ես թալան բառը չեմ սիրում, բայց այսօր ավելի մեծ թալան կա, քան նախորդ բոլոր տարիներին
Այստեղ մի քանի շեշտադրում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան