
ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը դեռևս գտնվում է կալանքի տակ, խայ-տա-ռա-կու-թյուն.Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Խայտառակություն
Անցնելով լրահոսքի վրայով, հայտնաբերեցի, որ ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը դեռևս գտնվում է կալանքի տակ։
Խայ-տա-ռա-կու-թյուն։
Ովքեր ճանաչում են Գագիկ Սարգսյանին, նրան գիտեն, որպես բացառիկ ազնիվ անձնավորության և համոզված եմ, եթե նա իրոք այդ «հանցագործությունը» կատարած լիներ, բաց ճակատով կհայտարարեր «Տո արել եմ, լավ եմ արել»։ Բայց, էդ էր պակաս, որ ինչ-որ գագիկ մելքոնյանի համար, նա նման քայլի գնար։ Մի հարցնող լինի «էդ ո՞վ է»։
Այն որ, Գագիկ Սարգսյանը մինչ այժմ գտնվում է կալանքի տակ՝ բոլորիս ամոթն է ու խայտառակությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել. Վահե Եփրիկյան
- Գագիկ Սարգսյան. Ցանկանում ենք Աշոցքը դարձնել դահուկավազքի կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան