Տարօրինակ է, որովհետև, փաստացի, արդեն հունվարի 1-ին այդ մարդիկ ունենալու են խոզի մի քանի օրվա ազդրամիս. Դավիթ Պիպոյան
Մարդու բազմաթիվ հիվանդությունների պատճառը սխալ և ոչ առողջ սննդակարգն է։ Ի՞նչ չափանիշներ են դրված առողջ սննդակարգի հիմքում։ Ամանորին ինչպե՞ս պահպանել առողջ սննդակարգը։
Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում գիտական մոտեցումներ ներկայացրեց, ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
●Երբ խոսում ենք առողջարար, բազմազան սննդակարգից, սրանք բոլորն այլ գին ունեցող սննդակարգեր են։ Որովհետև երբ մարդը հատկապես ապրում և աշխատում է Երևանում, ապա սնվելու համար մեծ գումարներ պետք է ծախսի, հատկապես եթե թեկուզ օրվա ընթացքում մեկ ընդմիջումն անում է դրսում։
●Առողջ և բազմազան սննդակարգով սնվելու համար, հատկապես ձմռան ամիսներին բազմազան սննդակարգ ունենալը մեծ գումար արժի։ Եթե օրինակ 4 հոգանոց ընտանիք է, ապա առնավզը 250 հազար դրամ է պետք բազմազան սննդակարգ ունենալու համար։ Լավորակ, առողջարար սննդակարգը ենթադրում է բարձր գին, ինչպես, կյանքի մնացած բոլոր մյուս ասպեկտներում, երբ լավորակ ապրանքը, բնականաբար, ունենում է բարձր գին։
●Կան մարդիկ, որ ասում են, թե խոզի բուդն արդեն այսօր պատրաստ է՝ իմ համար այն խիստ զարմանալի և խիստ տարօրինակ է։ Որովհետև, փաստացի, արդեն հունվարի 1-ին այդ մարդիկ ունենալու են մի քանի օրվա ազդրամիս։
●Եթե խոզի ազդրամիսը մեծ է, ան շատ հաճախ ոսկրի, կամ մսեղիքի խորքում դեռ լավ եփված չի լինում, որովհետև ոչ ամբողջն է ջերմային մշակման ենթարկվում։ Բնական է՝ միկրոօրգանիցմենրի բազմացման և զարգացման համար հիանալի պայմաններ են ստեղծվում՝ պլյուսային ջերմաստիճան և հաշված օրերի ընթացքում այդ միսը սկսում է ծանրանալ, սկզբում փոխվում է համահոտային հատկանիշները, որովհետև հատկապես խոզի մսից հոտը զգալի է լինում և ունենք նաև մանրէաբանական խնդիր, որովհետև արդեն ջերմային մշակում է արված։
●Ես բազմաթիվ մեկնաբանություններ եմ կարդում, թե՝ դե լավ, էդ խոզի բուդն ո՞վ է ուտում՝ հունվարի 5-ին կեսը տանում թափում ենք։ Եթե գիտեք, որ դրա կեսը տանում թափում եք, ապա ինչու ի սկզբանե անհրաժեշտ կես չափաբաժինը չեք գնում։
●Իմ պրակտիկ խորհրուրդների տակ մի կին մեկնաբանություն էր գրել՝ ասելով. «Մնում էր դու մեզ սովորացնեիր, թե ինչպես սեղանը դնենք և այն պահենք»։ Բայց հավատացեք, որ մասնագետները կարող են նաև պրակտիկ խորհուրդներ տալ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։