Եգիպտոսի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկների վրա. մաhաgել է Եվրահանձնաժողովի աշխատակիցը
Եգիպտոսի Մարսա Ալամ ափերի մոտ շնաձուկը հարձակվել է իտալացի երկու զբոսաշրջիկների վրա։ Զբոսաշրջիկներից մեկը մահացել է, երկրորդը վիրավորվել է և հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է ANSA-ն։
Վիրավորը տղամարդը 69 տարեկան է, մահացած տղամարդը՝ 48 տարեկան։ ANSA-ն հայտնում է, որ շնաձկան զոհը դարձել է Ջանլուկա դի Ջոյան, ով ապրում էր Ֆրանսիայում և աշխատում էր Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնում (JRC): rtvi -ն գրում է, որ նա ընտանիքի հետ արձակուրդում էր Եգիպտոսում։
Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է, որ շնաձկները հարձակվել են լողի համար թույլատրված տարածքից դուրս։ Դեկտեմբերի 30-ից լողափի տարածքը փակվել է, իսկ լողալն արգելվել է 48 ժամով։ Նախարարությունը հրատապ հանձնաժողով է ստեղծել՝ դեպքի հանգամանքները համակարգելու և պարզելու համար։