Արտառnց դեպք՝ Երևանում․ 58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա երեխայի հետ uեռшկան բնույթի գnրծnղություններ կատարելու մեջ
Դեկտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գործող ավտոմեքենաների անվադողերի վերանորոգման կետերից մեկում` ոմն Ա-ն սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ։
«Ստացված օպերատիվ տվյալները իրացնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ ոմն Ա-ն Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Հ․-ն, իսկ անչափահասը Երևանի բնակիչ 10-ամյա աղջիկ է։Տղամարդը նշված հասցեից ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- գրում է կայքը։