Լոռի բերդում ավարտին են մոտենում զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսվող տեղեկատվական մոդուլային կենտրոնը
Քոբայրավանքում նորոգվում են երեք մատուռների տանիքածածկերը։ Մարիամաշեն և դրան կից փոքր մատուռի տանիքները նորոգված են, աշխատանքներն՝ ավարտված, երրորդ մատուռի տանիքածածկի նորոգումը կավարտվի 2025 թվականին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտին են մոտենում զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսվող տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցման աշխատանքները: Այն կավարտվի 2025 թվականին:
Մասնագետները ծանոթացել են նաև Լոռի բերդի պարսպապատի, բաղնիքի և եկեղեցու վերականգնման աշխատանքներին՝ որակը գնահատելով բավարար։ Ավարտվել են նաև Ամրակից գյուղի Սբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու՝ 2024 թ․ նախատեսված աշխատանքները, վերականգնվում է տանիքը։
Վերը նշված բոլոր աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին։