Կաթողիկոսի ելույթը կհեռարձակվի ցանկություն հայտնած հեռուստաալիքներով
Վեհափառ Տիրոջ ամանորյա ուղերձը կհեռարձակվի «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հ2», «ԱՐ», «5-րդ ալիք», «Բուն» և իհարկե` Շողակաթ հայկական հեռուստաալիքներով: Այս մասին հայտնել էր Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը 21:55-ին։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»,-պարզաբանել էին Մայր Աթոռից։
Որ հեռուստաընկերությունները կամավոր կերպով կհեռարձակեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթը, կերևա այդ օրը։