Հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանը այցելուների համար բաց կլինի
Հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 12։00-16։00-ն։
Իսկ հունվարի 3-ից թանգարանն աշխատելու է բնականոն աշխատանքային ժամանակացույցով։
Թանգարանից հիշեցնում են, որ այցելելով Հայաստանի պատմության թանգարան, կարող եք տեսնել քարի դարից մինչև միջնադարն ընդգրկող մշտական ցուցադրության սրահները, ինչպես նաև օրեր առաջ վերաբացված «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցասրահը։
Թանգարանում գործում են նաև հետևյալ ժամանակավոր ցուցադրությունները.
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ»
«Երեկ և այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով»
«Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար»
«Դրվագներ ինքնության. գորգ»
«Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»: