Նիկոլայ Ցիսկարիձե. Երկար տարիներ ես կարծում էի, որ Շեքսպիրը հայ է
Բալետի պարող, ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն իր YouTube-ֆիլմի համար Նիկոլայ Սոլոդնիկովի հետ զրույցում ասել է, որ երկար ժամանակ անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրին հայ էր համարում։
Նա դա բացատրել է նրանով, որ Թբիլիսիում, որտեղ ծնվել է, շատ հայեր կան, որոնք հաճախ կրում են Շեքսպիրի ստեղծագործությունների հերոսների անունները։
«Չգիտեմ ինչու, բայց հայերը շատ էին սիրում շեքսպիրյան ողբերգությունների հերոսների անունները։ Շատ կային Լաերտներ, Տրիստաններ, Ռիչարդներ, Օֆելյաներ, Ջուլիետներ և այլն։ Երկար տարիներ ես կարծում էի, որ Շեքսպիրը հայ է»,- խոստովանել է Ցիսկարիձեն։
Ցիսկարիձեն նաև պատմել է մի զվարճալի պատմություն, որը պատահել է իր հետ, երբ նա յոթ տարեկան երեխա էր։
Նա հիշել է, որ խորհրդային տարիներին իր հայրենի քաղաքում՝ Թբիլիսիում, թատրոնները բեմադրում էին ռուսերեն, վրացերեն և հայերեն պիեսներ։ Մի օր նա ներկա է գտնվել Լենինի, Տրոցկու և Ձերժինսկու մասին պատմող բեմադրությանը, որը բեմադրվել է հայերեն։
Նա պատմել է, որ դժվարացությամբ 1 զսպել իր ծիծաղը, երբ տեսել է այն տեսարանը, երբ Ձերժինսկին վազում է Լենինի մոտ և հայերեն ասում. «Վլադիմիր Իլյիչ, Տրոցկին ասաց, որ հեղափոխություն չի լինի»:
«Բայց երբ Լենինը ոտքի կանգնեց և հայերեն ասաց՝ «ո՛չ, ո՛չ», երեխան այնքան բարձր ծիծաղեց, որ ինձ դուրս հանեցին դահլիճից»,- պատմել է է Ցիսկարիձեն։