ՌԴ-ում գտնվող անօրինական ներգաղթյալները պետք է լքեն երկրի տարածքը մինչև ապրիլի 30-ը
Անօրինական կերպով Ռուսաստանում գտնվող ներգաղթյալները պետք է մինչև ապրիլի 30-ը լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրում, որը վերաբերում է անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին օրենքին։
Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալների արտաքսման ռեժիմը կգործի 2025 թվականի փետրվարի 5-ից։ Այն կտարածվի այն օտարերկրացիների վրա, ովքեր օրինական հիմքեր չունեն Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու համար։ Նշված կատեգորիայի բոլոր քաղաքացիները ենթակա են ընդգրկման վերահսկվող անձանց ռեգիստրում մինչև նրանց արտաքսումը կամ մինչև իրավական իրավիճակի կարգավորումը։