
Սալոմե Զուրաբիշվիլին զրկվել է պետական պաշտպանությունից
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Միխեիլ Կղավելաշվիլին հաստատեց «Պետական պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի՝ Սալոմե Զուրաբիշվիլին զրկվում է պետական պաշտպանությունից։
Թեև փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել, բայց օրինական նախագահը դեռ պաշտպանված է պետական անվտանգության կողմից։ Նա պետական հաշվեկշռում ունի նաև իրեն ծառայող մեքենա։
«TV Pirveli»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որքան ժամանակ է անվտանգության ծառայությունը սպասարկելու Սալոմե Զուրաբիշվիլիին, անվտանգության ծառայության ներկայացուցիչներն ասել են, որ իրավասու չեն քննարկելու այդ հարցը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանում կայացավ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունը։
«Վրացական երազանք»-ն արարողությանը չէր հրավիրել Վրաստանում հավատարմագրված դիվանագետներին։ Ներկա չէին նաև ընդդիմության ներկայացուցիչները։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին