Վրաստանն ամրապնդում է հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Կավելաշվիլի
Վրաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմամբ, այդ իսկ պատճառով ամրապնդում է հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Սպուտնիկ Грузия-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
Նա նշել է, որ վրաստանը ձգտում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, սակայն եվրաինտեգրումն օգտագործվում է շահարկումների համար ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։ «Չնայած ապատեղեկատվական հզոր արշավին, եվրոպական ինտեգրման գործընթացը շարունակվում է» հայտարարել է Կավելաշվիլին։
«Միասին մենք կարող ենք ապահովել Վրաստանի անվտանգությունը, խաղաղությունը, կայունությունը և երկրի ու նրա ժողովրդի տնտեսական բարգավաճումը»,- ասել է նա։