Ինչպես լինել ոճային ու նորաձև 2025-ին. Ներկայացնում է հայ դիզայները
Ինչպես դիմավորել Ամանորը, որպեսզի լինեք և ոճային, և համապատասխանեք տարվա թրենդներին։
«Տարվա գույներն են կանաչը, կարմիրը և տարվա հիթ շագանակագույնը»,-ինսթագրամի իր էջում ներկայացնում է դիզայները Դիաննա Շատվերյանը։
Նա խորհուրդ է տալիս, հագուստ ընտրելիս ուշադրություն դարձնել մեկ թևանի տոպերին, զգեստներին, ուսերը բաց ու անհամաչափ կտրվածքներով հագուստներին։ Շատվերյանի խոսքով, կտորներից պետք է առաջնահերթույուն տալ ժանյակյա, մետաքսյա, թավշյա, թափանցիկ ու ցանցավոր հագուստներին։
«Չենք մոռանում դրանց ավելացնել մեծ ու աչքի ընկնող աքսեսուարներ, որոնք ամբողջական կդարձնեն Ձեր տեսքը»,-նշում է հայ դիզայները։