Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնը կկայանա հունվարի 6-ին՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում, մասնակցությամբ` Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախմբի և Թալինի երաժշտական դպրոցի երգչախմբի:
Եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, որտեղ կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի ( ժամը 16:00-ից):
Համերգների սկիզբը՝ ժամը 17:30-ին, 18:00-ին և 19:00-ին:
Համերգների ժամանակացույց.
Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբ (ժամը 17:30-ին, խմբավար՝ Շուշանիկ Շատոյան),
Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախումբ (ժամը 18:00-ին, խմբավար՝ Գրիգոր Հարությունյան),
Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբ (ժամը 19:00-ին, խմբավար՝ Շուշանիկ Շատոյան),
Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախումբ (խմբավար՝ Գրիգոր Հարությունյան),
Երևանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստկան ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան),
Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստկան ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդկան արտիստ Ռոբերտ Մլքեյան):