Համընթաց ենք քայլում ժամանակակից բժշկությանը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ամանորյա ուղերձ է հղել՝ ասելով․
«2025-ից սպասումները մեծ են։ Մենք գտնվում ենք համակարգային բարեփոխումների ակտիվ շրջափուլում։ Հաճախ դրանք հեշտ ընկալելի չեն, առաջանում են խոչընդոտներ, դժվարություններ, բայց հաջողելու բանաձևը մեկն է՝ պատրաստակամություն, քաղաքական կամ, հետևողականություն։
Չնայած բոլոր մարտահրավերներին, վստահաբար կարող ենք ասել, որ համընթաց ենք քայլում ժամանակակից բժշկությանը։ Մի շարք ոլորտներում ունենք ձեռքներումներ»,-նշել է Ավանեսյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել տոնական օրերին հերթապահություն իրականացնող բուժաշխատողներից։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։